Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԼԻԵՎ. ԱՍՈՑԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԲԱՔՈՒՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ



Ադրբեջանը չի քննարկում Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու հարցը, սակայն կարող է քննարկել ռազմավարական գործընկերության տարբերակը, РИА Новости-ի հետ զրույցում նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև փոխհարաբերությունների մակարդակը, հավանաբար, ավելի բարձր տեսակի համագործակցություն է պահանջում, քան ասոցացումը։ Եվ հետո, հենց «ասոցիացիա» բառն այնքան էլ ընդունելի չէ մեզ համար»,-ասել է նա։

Ալիևը հայտարարել է, թե «Ադրբեջանը բոլոր իմաստներով ինքնաբավ երկիր է», և ցանկացած ինտեգրման գործընթացի պետք է գնալ՝ հավելյալ նախապատվություններ ստանալու նպատակով։ «Մենք դեռևս ասոցացման նախագծի շրջանակում դա չենք տեսնում»,- նշել է նա:

Խորագիր՝ Նորություններ


24/01/2014