ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ 24 ՈՒՂՂԱԹԻՌ Է ՆԵՐԿՐԵԼ
Ռուսաստանն ավարտել է Ադրբեջանին մատակարարվող «ՄԻ-35Մ» ուղղաթիռների ներկրման գործընթացը: Այս մասին, ըստ panorama.am-ի, հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: Վերոնշյալ գործարքը Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կայացել է դեռևս 2010 թվականին, իսկ մատակարարումներն սկսվել են 2011 թվականի դեկտեմբերից: Ներկայումս ՌԴ-ից պատվիրված 24 ուղղաթիռները Ադրբեջանում են:
«ՄԻ-24» ուղղաթիռի բազայի վրա կատարելագործված «ՄԻ-35» ուղղաթիռները նախատեսված են զրահապատ տեխնիկայի ոչնչացման, ցամաքային զորքերի կրակային աջակցման, դեսանտային ուժերի տեղակայման ու տարհանման, ինչպես նաև` բեռների տեղափոխման համար:
Խորագիր՝ Նորություններ