Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ՝ ՓՈԽԱՐԺԵՔՈՎ



Կիլիկյան Հայաստանը եւ Ֆրանսիան ունեցել են տնտեսական եւ առեւտրային սերտ կապեր, ավելին՝ ամեն ինչ արել դրանց հետագա զարգացման համար։

Բազում փաստերից վկայակոչենք միայն մեկը։

Ըստ պատմաբան Հրանտ Արմենի «Ֆրանսահայ տարեգրքի» (1927թ.)՝ Կիլիկիայի հայոց արքունիքը ֆրանսիացի վաճառականներին տվել է մաքսային առանձնաշնորհ, որով նրանք ավելի պակաս գումար են մուծել որպես մաքս, քան այլ ազգությունների պատկանող վաճառականները։ Նույն աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի Մոնիֆիլիե քաղաքի դիվանատանը պահվում է Կիլիկյան Հայաստանի Օշին թագավորի 1314թ. հունվարի 7-ի արտոնագիրը, որով թույլատրվել է այդ քաղաքի առեւտրականներից գանձել ընդամենը երկու տոկոս մաքս։

Բնականաբար, այս արտոնությունը մեծապես նպաստել է ֆրանս-հայկական գործարար կապերի հաստատմանն ու խթանմանը։ Մեկ այլ աղբյուրի՝ Փարիզում լույս տեսնող «Հայկաշեն» հանդեսի 1943թ. հրապարակումներից մեկի համաձայն՝ 13-14-րդ դարերում ֆրանսիացիներն այնքան շատ առեւտրական գործարքներ են կնքել, որ Մոնիֆիլիե քաղաքի համալսարանի պատին մշտապես փակցրել են հայկական եւ ֆրանսիական դրամների փոխարժեքը ցույց տվող սակագները դրանցով առաջնորդվելու համար։

Առեւտրային կապերի ահա այսպիսի մակարդակ` սրանից ավելի քան յոթ դար առաջ…

Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Հոգևոր-մշակութային


30/01/2014