Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ



Հայոց բանակի 22-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցի շրջանավարտներ Դավիթ Աշչյանին, Միքայել Վարդանյանին, Տիգրան Մարտիրոսյանին, Գևորգ Տոնոյանին, Դավիթ Հարությունյանին, Հայկազ Եգորյանին, Մարսել Բրուտյանին, Սուրեն Մխիթարյանին, Վաղարշակ Բալայանին, Արսեն Իսրայելյանին, որոնք ծառայում են հայոց բանակում, ցանկանում եմ ուժ ու կորով, բարի ծառայություն։

Հիշեցե՛ք, որ դուք պաշտպանում եք ձեր սուրբ հողը՝ ձեր հայրենիքը, ձեր ծնողներին… Իսկ դրանից բարձր ու պատվաբեր առաքելություն տղամարդու համար չկա։

Շնորհակալություն ձեզ անբասիր ծառայության համար, իմ սիրելի աշակերտ-զինվորներ։ Շնորհակալություն ձեր հրամանատարներին այն շնորհակալագրերի համար, որ դպրոցն ստանում է զորամասերից ձեր արժանապատիվ ծառայության համար։

Շնորհակալություն ձեր սիրասուն մայրերին, որոնք մայրական սիրո զգացմունքները կոկորդում խեղդած` համբերությամբ սպասում են ձեր վերադարձին։

Համբերություն նրանց և Տերը ձեզ պահապան։

Ձեր նախկին զինղեկ, բայց ձեր հավերժ բարեկամ` գնդապետ
ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Բանակ և հասարակություն


30/01/2014