ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑՆ ԱՆԿԱՐԱ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հագելի Թուրքիա կատարելիք այցը չեղյալ է հայտարարվել։ Այս մասին, ըստ News.am-ի, գրում է թուրքական Hurriyet-ը: Պարբերականի համաձայն` այցի ձախողման պատճառն այն է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սկսել է խստացնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ որդեգրած քաղաքականությունը։
Խորագիր՝ Նորություններ