ՌԱՍՄՈՒՍԵՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՆԱՏՕ-Ի ԵՐԿՐՆԵՐԻՆ ՉԿՐՃԱՏԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ
2013-ին Հյուսիսատլանտյան դաշինքի գործունեության վերաբերյալ հերթական հաշվետվության ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքի եվրոպական անդամ երկրներին քաղաքական կամք դրսևորել և չկրճատել պաշտպանության համար արվող ծախսերը:
«Այժմ, երբ սկսվել է մեր տնտեսությունների վերականգնման գործընթացը, մենք պետք է քաղաքական կամք դրսևորենք, որպեսզի Եվրոպայի համար ամուր պաշտպանություն ապահովենք: Դա նաև թույլ կտա ՆԱՏՕ-ին ավելի ուժեղ լինել»,- ասել է նա:
Ռասմուսենը նաև հայտարարել է, որ վերջին տարիներին ՆԱՏՕ-ի մեծաթիվ գործընկերներն էականորեն բարելավել են իրենց հնարավորությունները զորքերի տեխսպասարկման և տեղաբաշխման ոլորտում:
Խորագիր՝ Նորություններ