Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԳԻՊՏՈՍԻ ԲԱՆԱԿԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ



Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհուրդը հունվարի 27-ին կոչ է արել երկրի պաշտպանության նախարար ֆելդմարշալ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Այս մասին հաղորդում է panorama.am-ը:
Ակնկալվում է, որ մոտ օրերս ֆելդմարշալը հայտարարելու է իր վերջնական որոշման մասին: Համաձայնության դեպքում, ալ-Սիսին, օրենքի համաձայն, թողնելու է զբաղեցրած պաշտոնը:

Եգիպտոսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուների առաջադրման հայտերն ընդունելու է փետրվարի 18-ից: Նախագահական ընտրությունները կայանալու են 2014թ. ապրիլի վերջին:

Խորագիր՝ Նորություններ


30/01/2014