Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ՇՈՒՐՋ 50 ՕԴԱՉՈՒ



2014թ. հունվարին Թուրքիայում հրաժարական է տվել երկրի ռազմաօդային ուժերի 47 օդաչու: Ինչպես հաղորդում է Milliyet թերթը, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը` չհրապարակելով օդաչուների հրաժարականի պատճառները:

Երկու տարվա ընթացքում Թուրքիայում հրաժարական է տվել շուրջ 300 օդաչու: Ըստ նախարարի` այդ ամենը հանգեցրել է կադրային պակասուրդի Թուրքիայի ռազմաօդային ուժերում, սակայն ոչ դրանց թուլացմանը:

Խորագիր՝ Նորություններ


30/01/2014