ՖԻՆՆՈՒՀԻՆԵՐԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՀՐԱՎԻՐԵՆ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Կարլ Հագլունդի նախաձեռնությամբ երկրում մեկնարկում է կանանց նամակների միջոցով բանակում ընդգրկելու փորձը:
Նպատակային խմբի համար ընտրվել են Բիրքալանդ նահանգում ապրող 19-20 տարեկան աղջիկներ: Նրանք բոլորը նամակներ կստանան, որոնցում տեղեկություններ կլինեն զինծառայություն անցնելու վերաբերյալ, ինչպես նաեւ հանդիպման հրավեր, որի ժամանակ հնարավորություն կլինի ուղղել հետաքրքրող հարցերը:
Հանդիպումներին մասնակցելը կամավոր կլինի: Բացի այդ, ֆիննական ԶՈՒ-ն միաժամանակ ցանկանում է ակտիվությունը մեծացնել սոցցանցերում՝ երիտասարդ լսարանին հասու լինելու համար:
Խորագիր՝ Նորություններ