ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻՆ ԱՐԳԵԼՎԱԾ ԶԵՆՔ ՓՈՐՁԱՐԿԵԼՈՒ ՄԵՋ
ԱՄՆ իշխանությունները ՆԱՏՕ-ի գործընկերներին տեղեկացրել են, թե Ռուսաստանը խախտել է 1987թ.-ի պայմանագիրը` միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին և անցկացրել «երկիր – երկիր» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում:
Ըստ ամերիկացիների` ռուսները նման հրթիռներ փորձարկում են մի քանի տարի շարունակ, սակայն նախկինում ԱՄՆ-ն այդքան կտրուկ չէր արձագանքում փորձարկումներին վերջ տալը: Պատճառը այն էր, որ չէր ցանկանում փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչները հիմա էլ հայտարարում են, որ վերջնական եզրակացություններ անել փորձարկումների մասով դեռ վաղ է, բայց Վաշինգտոնում պնդում են, որ խոսքն իսկապես ՌԴ կողմից պայմանագրի խախտման մասին է, որն ստորագրել են Գորբաչովն ու Ռեյգանը:
Հանրապետականները այս հարցում կոշտ դիրքորոշում են որդեգրել և Սպիտակ տնից պահանջում են պարտադրել Մոսկվային պահպանել պայմանագրի դրույթները:
Նշվում է, որ ավելի վաղ ռուս պաշտոնատարներն ու գեներալները հայտարարել են, որ 1987թ-ին կնքված պայմանագիրը հնացել է, քանի որ աշխարհը շատ է փոխվել: Այդ կարգի բալիստիկ հրթիռները այժմ առկա են Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Իսրայելի, Իրանի, Հնդկաստանի և Պակիստանի զինանոցներում:
Խորագիր՝ Նորություններ