Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԻՏԱԼԻԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԼԱՆ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ



Ադրբեջանն ու Իտալիան պայմանավորվել են համագործակցել ռազմական բնագավառում: Այդ նպատակով, Ադրբեջանի ՊՆ կառավարման վարչության պետն ու Իտալիայի գլխավոր շտաբի 3-րդ վարչության պետը համագործակցության վերաբերյալ պլան են ստորագրել: Այս մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմա-տեխնիկական, կրթական համագործակցության հեռանկարները:

Հանդիպման վերջում նրանք 2014 թվականին, երկու երկրների միջև համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել:

Օրեր առաջ Ֆրանսիա էր մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարարը, որը ֆրանսիացի իր գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքում ռազմական համագործակցության վերաբերյալ հուշագիր էր ստորագրել:

Խորագիր՝ Նորություններ


01/02/2014