Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁԱՐԿԵԼ ԵՆ ԱՎՏՈՇԱՐԱՍՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ



ԱՄՆ բանակի Ավտոզրահատանկային տեխնիկայի հետազոտման ու մշակման ինժեներական կենտրոնն (TARDEC) իրականացրել է ամբողջովին ինքնուրույն՝ առանց վարորդների ավտոշարասյան փորձարկում: Այս մասին, ըստ 1in.am-ի, ասվում է Lockheed Martin ամերիկյան ընկերության հաղորդագրությունում:

Փորձարկումները հաջողությամբ անցկացվել են Տեխասի «Ֆորտ Հուդ» բազայում: Համակարգչով կառավարվող ավտոշարասյունն անցել է նախանշված երթուղով: Ավտոշարասյունը նախատեսվածի պես հաղթահարել է տարբեր խոչընդոտներ:

Ավտոմեքենաների շարժման համակարգի մշակումն իրականացվում է AMAS ծրագրի շրջանակներում:

Խորագիր՝ Նորություններ


01/02/2014