Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ԶԵՆԻԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ



Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության (SSM) քարտուղարությունը երկարացրել է մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրների մատակարարման T-Loramids մրցույթը՝ հայտնում է 1in.am-ը: Այժմ մրցույթի մասնակիցները կարող են իրենց առաջարկները քննարկման ներկայացնել մինչ 2014 թ.-ի ապրիլի 30-ը: Մրցույթը երկարացվում է երկրորդ անգամ. նախորդի ժամկետը լրացել է:

Ներկայումս մրցույթի մասնակիցներ են ամերիկյան Raytheon և Lockheed Martin ընկերությունների կոնսորցիումը, ինչպես նաև եվրոպական Eurosam կոնսորցիումը: Նրանք թուրք զինվորականներին առաջարկում են Patriot PAC-3 և SAMP/T Aster 30 զենիթային համալիրներ: Նախկինում մրցույթի մասնակիցներն են եղել նաև չինական CPMIEC-ն ու «Ռոսօբորոնէքսպորտը»: Առաջինն առաջարկել է HQ-9 համալիրները, իսկ երկրորդը՝ С-300ВМ «Անթեյ-2500»:

T-Loramids մրցույթը հայտարարվել էր 2009 թ.-ին: 2013 թ.-ի սեպտեմբերին մրցույթն ավարտվել է: Թուրքիայի ՊՆ-ն հաղթող է ճանաչել CPMIEC-ին և սկսել բանակցություններ վարել մատակարարումների մասին: Թուրքական կողմը հայտարարել էր, որ չինական առաջարկը առավել հետաքրքիր էր, այդ թվում՝ գնի տեսանկյունից (3.44 մլրդ դոլար 12 դիվիզիոնի համար):

Մրցույթի արդյունքները հարուցել էին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դժգոհությունը, որոնք հայտարարել էին ՀՕՊ միասնական համակարգին HQ-9-ին միացման հնարավորության բացակայության մասին: Թուրքիան երկարացրել էր մրցույթը՝ ամերիկացի և եվրոպացի մասնակիցներին առաջարկելով իջեցնել իրենց արտադրանքների արժեքը:

Խորագիր՝ Նորություններ


03/02/2014