Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՔՈՒՄ «ԱԼ-ՔԱԻԴԱ»-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ



Իրաքում քիմիական զենքի և զարին գազի արտադրության լաբորատորիա է հայտնաբերվել, որը պատկանում է «Ալ-Քաիդա»-ի տեղական մասնաճյուղին՝ «Լևանտի և Իրաքի իսլամիստական պետություն» խմբավորմանը: Այս մասին հայտնում է 1in.am-ը:

Գրոհայինների տրամադրության տակ են գտնվել թունավոր նյութերի արտադրման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները:

Դրանից բացի՝ տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ կատաղի մարտեր են բռնկվել արևմտյան Անբար նահանգի միանգամից մի քանի շրջաններում:

Խորագիր՝ Նորություններ


03/02/2014