ՌԱՍՄՈՒՍԵՆ. ՆԱՏՕ-Ն ԴՈՒՐՍ ՉԻ ԲԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻՑ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԸ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենն անընդունելի է համարել Ռուսաստանի` Եվրոպայի տակտիկական միջուկային զենքը դուրս բերելու Դաշինքին ուղղված պահանջը` որպես բանակցությունների նախապայման այդ զենքի տեսակի նվազեցման վերաբերյալ: Այս մասին, ըստ 1in.am-ի, գրում է Interfax-ը:
«Մեզ առաջընթաց է հարկավոր ոչ մարտավարական միջուկային զենքի նվազեցման առումով»,- շաբաթ օրը Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: «ՆԱՏՕ-ում պատրաստ են բանակցությունների՝ այդ զինատեսակի թափանցիկության շուրջ, և ես Ռուսաստանին կոչ եմ անում միանալ մեր բանակցություններին»,- ընդգծել է Ռասմուսենը:
«Սակայն Ռուսաստանը պետք է պատրաստ լինի այդ հարցերը քննարկելու առանց նախապայմանների: Ռուսաստանի` ՆԱՏՕ-ին ուղղված պահանջը` դուրս բերել Եվրոպայից միջուկային զենքը մինչև մեր՝ բանակցությունների սկսելը, փակուղի է»,- հավելել է նա:
Խորագիր՝ Նորություններ