Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՐՍԸ ՄՈԼԴՈՎԱՅԻՆ ՊԱՌԱԿՏՄԱՆ Է ՀԱՍՑՐԵԼ



Մոլդովայի ղեկավարության ռումինամետ ու եվրոպամետ կուրսը երկիրը կանգնեցրել է պառակտման եզրին: Նախորդ կիրակի տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ ընտրողների 98,9 տոկոսը կողմ է արտահայտվել ժողովրդի՝ ինքնորոշման հետաձգված ստատուսին, որը ենթադրում է «Գագաուզիա» ինքնավար-տարածքային միավորի անջատում Մոլդովայի հանրապետությունից:

Ինչպես հաղորդում է news.am-ը՝ խորհրդակցական հանրաքվեի ժամանակ արդյունքները քիչ տարբերակելի են եղել: Բացի այդ, հանրաքվեի ժամանակ 98,47 տոկոսը կողմ է արտահայտվել Մաքսային միությանը:

Խորագիր՝ Նորություններ


04/02/2014