Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱԼ-ՔԱԻԴԱՆ» ԺԽՏՈՒՄ Է «ԻՐԱՔԻ ԵՎ ԼԵՎԱՆՏԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ ԻՐ ԿԱՊԸ



«Ալ-Քաիդան» փետրվարի 3-ին հայտարարել է, որ ոչ մի առնչություն չունի «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման հետ, որը դաժան մարտեր է վարում Սիրիայում: Այս մասին, ըստ panorama.am-ի հայտնում է Reuters գործակալությունը:

«Մենք հայտարարում ենք, որ ոչ մի կապ չունենք «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման հետ: Այն «Ալ-Քաիդայի» թևը չէ, իսկ մենք պատասխանատու չենք նրա գործողությունների համար»,-ասվում է թիվ մեկ ահաբեկչական կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ վերջին ամիսներին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման մասին հաճախ է խոսվում Սիրիայի քաղաքացիական պատերազի համատեքստում: Նրանք կռվում են նաև չափավոր ընդդիմության դեմ, առևանգում օտարերկրացի լրագրողների:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը ստեղծվել է 2006 թվականին «Ալ-Քաիդայի» օգնությամբ: Այն գործում էր Իրաքում, սակայն 2013 թվականի փետրվարին տեղափոխվեց Սիրիա և դաժան մարտեր սկսեց: Դա հանգեցրեց նրան, որ «Ալ-Քաիդան», որը Սիրիայում իր միակ ներկայացուցիչն էր հայտարարել «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորմանը, կոչ արեց «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը» վերադառնալ Իրաք:

Խորագիր՝ Նորություններ


04/02/2014