ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ 2014 թվականի փետրվարի 1-ի դրությամբ, Զինված ուժերի օգնության հիմնադրամում հավաքվել է 51. 691 129 մանաթ (մոտ 60 մլն դոլար), 211 791 դոլար և 593 եվրո գումար: Այս մասին, ըստ aysor.am-ի, հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Զինված ուժերի օգնության հիմնադրամը ստեղծվել է 2002 թվականի օգոստոսի 17-ին` Ադրբեջանի նախագահի հրամանով: Ըստ հիմնադրամի կանոնադրության՝ միջոցները կուտակվում են կամավոր սկզբունքով` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կամ այնպիսի աղբյուրներից, որոնք չեն հակասում ադրբեջանական օրենսդրությանը:
Խորագիր՝ Նորություններ