ԻՍՐԱՅԵԼԸ ԶԻՆՎՈՒՄ Է «ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿՈՎ»
ՑԱԽԱԼ-ի ռազմաօդային ուժերը, որոնց ենթակայության ներքո է հակաօդային ու հակահրթիռային պաշտպանությունը, սկսել են պատրաստվել ՀՀՊ համակարգի առաջին մարտկոցի՝ «Կախարդական փայտիկի» կիրառմանը: Ինչպես հաղորդում է News.am-ը, ամերիկյան Raytheon կոնցերնի հետ համատեղ իսրայելական «Ռաֆայել» կոնցերնի կողմից մշակվող համակարգը պետք է իսրայելական ՀՀՊ երրորդ էշելոնը դառնա՝ պատասխանելով մեկնարկի կետից 40-70 կմ հեռավորության վրա գտնվող տարածքի համար:
Դրա ներքո արդեն գործում է ՀՀՊ «Երկաթե գմբեթ» համակարգը, որը նախատեսված է 7 կմ-ից պակաս հեռավորության հարվածների դեմ պայքարելու համար:
«Կախարդական փայտիկի» վերջին փորձարկումը տեղի է ունեցել 2013թ.-ի նոյեմբերին Նեգևում գտնվող հրաձգարանում ու հաջող է ընթացել: Այս փորձարկումների հիման վրա առաջին անգամ ստուգել են ողջ համակարգի գործունեությունն ընդհանուր առմամբ՝ ներառյալ ռադարները, ուղղորդման համակարգերը, մեկնարկի սարքավորումները: Ճշտված գնահատականների համաձայն՝ համակարգը գործի կդրվի 2015թ.-ին:
«Կախարդական փայտիկում» առաջին անգամ ներդրված են մի շարք յուրահատուկ տեխնոլոգիաներ: Մասնավորապես` հակահրթիռների գլխիկը դելֆինանման տեսք ունի:
Խորագիր՝ Նորություններ