Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՔՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ



Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են հայ – ադրբեջանական շփման գծից դիպուկահարներին հեռացնելու վերաբերյալ հարցեր: Ինչպես հայտնում է A1+ը` փետրվարի 5-ին Երևանում այս մասին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը: Սակայն թե ինչ եզրահանգման են եկել՝ այդպես էլ պարզ չեղավ. «Մենք քննարկել ենք այդ հարցը Ադրբեջանում, այժմ էլ քննարկեցինք ՀՀ -ում»,- հայտնեց նա:

Հարցին, թե երբ տեղի կունենա Ալիև-Սարգսյան հանդիպումը, Պոպովը դժվարացավ պատասխանել. «Երկկողմ հանդիպման համար պետք է 2 նախագահների համաձայնությունը, սակայն մենք դեռ չենք հանդիպել ՀՀ նախագահին, բնականաբար մենք ցանկանում ենք, որ բանակցային գործընթացը շարունակվի»։

Խորագիր՝ Նորություններ


06/02/2014