ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ «ANKA» ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔԵՐՈՎ
Ադրբեջանի զինված ուժերն ուսումնասիրում են թուրքական «Anka» անօդաչու թռչող սարքերի տեխնիկական հնարավորությունները, որոնք արտադրում է թուրքական TAI ընկերությունը։
Ինչպես տեղեկացնում է tert.am-ը, մեջբերելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը, երբ Թուրքիայում ավարտվեն նախագծի շուրջ աշխատանքները, Ադրբեջանը կգնահատի դրանք և դրանք կփորձարկի իր տեղանքային պայմաններում։
Ադրբեջանական կողմը հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Anka» անօդաչուների զինված տարբերակի հանդեպ, որի վրա ներկայումս աշխատանքներ են իրականացվում։
Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը տեղեկացվել էր երկու արդիականացված տարբերակների մասին։
Խորագիր՝ Նորություններ