Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԼՐՏԵՍ-ԱՐԲԱՆՅԱԿ ԱՐՁԱԿԵԼ



Ադրբեջանը նախատեսում է լրտես-արբանյակ արձակել: Դա նախատեսված է 2017 թվականին: Ինչպես հաղորդում է News.am-ը, մեջբերելով vesti.az-ը, երկրորդ ադրբեջանական կապի արբանյակի տեխնիկատնտեսական հիմնավորումը կատարում է Global Resources ընկերությունը: Պայմանագիրը ֆինանսավորվում է Azercosmos ընկերության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USTDA) դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում: Այն նախատեսված է ավարտել 2015 թ.-ին:

2017 թվականին Ադրբեջանը նախատեսում է տիեզերք արձակել օպտիկական արբանյակ և արդեն բանակցություններ է վարում արտադրող ընկերությունների հետ: Բարձր ճշգրտության պատկեր ապահովող արբանյակը թույլ է տալիս այն կոչել լրտես-արբանյակ:

Ադրբեջանի առաջին հեռուստահաղորդակցային արբանյակը՝ Azerspace-1-ը, արձակվել է մեկ տարի առաջ:

Խորագիր՝ Նորություններ


11/02/2014