ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ ԴԱՐՁՅԱԼ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Թուրքիա կատարելիք այցը, որը նախատեսված էր դեռևս դեկտեմբերի 17-ին, դարձյալ հետաձգվել է, ըստ Tert.am-ի, տեղեկացնում է Haberler կայքը։
Պաշտոնավարման դեռևս առաջին օրից Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ընդունել ցանկացող Անկարային Թեհրանի կողմից դարձյալ վատ լուր է եկել։ Փետրվարի 20-21-ին Անկարա այցելելու թուրքական կողմի հրավերն Իրանը մերժել է՝ նախագահի զբաղվածության պատճառաբանությամբ։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ Ռոհանին դեկտեմբերի 17-ին մեկնելու է Թուրքիա։ Երբ այցը չէր կայացել,Դավութօղլուն հայտարարել էր, թե նախ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է մեկնելու Թեհրան, ինչին հաջորդելու է Ռոհանիի այցը։
Խորագիր՝ Նորություններ