ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐ. ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԷՄԲԱՐԳՈՆ ԵՎ ԲԱՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ
Թուրքական «Աքշամ» օրաթերթը գրում է, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Թուրքիան երկու հարևանների՝ Հայաստանի և Իրանի հետ սահմանին նոր սահմանային անցակետեր է բացում։Ինչպես հաղորդում է tert.am-ը` Голос России ռադիոկայանի թուրքական ծառայությունը գրում է, որ շարունակվում են նաև սահմանամերձ տարածքներն ականազերծելու աշխատանքները։
Նոր սահմանային անցակետերի կառուցման համար նախատեսվում է ծախսել 52 միլիոն եվրո։ Այդ նախագծին զուգահեռ՝ Հայաստանի և Իրանի հետ սահմանին արդիականացման աշխատանքներ են տարվում։
«Թուրքիայի և Հայաստանի սահմանին տեղի ունեցող արդիականացման աշխատանքներն ու սահմանամերձ շրջանների ականազերծումը ցույց են տալիս, որ Անկարան պատրաստվում է դրական սցենարին և Հայաստանի դեմ կիրառված տնտեսական էմբարգոյի վերացմանը»,- հավելում է լրատվամիջոցը։ Աղբյուրը գրում է, որ երկու տարվա ընդմիջումից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված քայլերից Թուրքիան գոհ է:
Խորագիր՝ Նորություններ