ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՊԱԿԻՍՏԱՆՆ ԱՄՐԱԳՐԵԼ ԵՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ադրբեջանի ու Պակիստանի պաշտպանական գերատեսչությունների աշխատանքային խմբերի միջև քննարկումներ են ընթանում. Երկու երկրները ամրագրել են 2014 թվականի ռազմա-տեխնիկական համագործակցության առաջնահերթությունները: Այս մասին, ըստ panorama.am-ի, «Թրենդ» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Պակիստանում Ադրբեջանի դեսպան Դաշղին Շիկարովը: Դեսպանը նաև տեղեկացրել է, որ բանակցությունների արդյունքում երկկողմ մի շարք պայմանագրեր են ստորագրվելու:
Երկու երկրների ՊՆ-ի միջև տեղի ունեցող նիստին մասնակցելու նպատակով Պակիստան է մեկնել նաև Ադրբեջանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերի վարչության պետ գեներալ- մայոր Ռամիզ Նաջաֆովը: