Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՍԻՐԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ



Սաուդյան Արաբիան պատրաստ է սիրիացի ընդդիմադիրներին մատակարարել սպառազինման միջոցներ, այդ թվում՝ շարժական զենիթահրթիռային համալիրներ, որոնք կարող են ոչնչացնել ռեակտիվ ինքնաթիռներ: Այս մասին, ըստ 1in.am-ի, ասվում է The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում:

Աղբյուրին համաձայն` ԱՄՆ-ը դեմ էր, որ սիրիական ընդդիմությանը փոխանցվեն հակաօդային հրթիռներ, քանի որ մտավախություն ունեին, որ այդ զենքը կարող է հայտնվել ծայրահեղականների ձեռքում Արևմուտքի և կոմերցիոն ավիաընկերությունների դեմ:

Սաուդյան Արաբիայում զերծ են մնացել այդ քայլից ԱՄՆ դիրքորոշման պատճառով: Վկայություններ չկան, որ այս հարցով ԱՄՆ դիրքորոշումը որևէ կերպ փոխվել է, իսկ Վաշինգտոնում պաշտոնական անձինք հրաժարվել են մեկնաբանություններից:
Սիրիայի ընդդիմության ապստամբների և առաջնորդների թիմերը հայտարարել են, որ չգիտեն`ինչ քանակությամբ զենիթահրթիռային համալիրներ և հակաօդային հրթիռներ կստանան: Նրանց հաղորդել են, որ դրանք գտնվում են Հորդանանի և Թուրքիայի պահեստներում:

Խորագիր՝ Նորություններ


17/02/2014