Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՆ ԶԻՆԵԼ Է ՆՈՐԱԳՈՒՅՆ ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՎ



Ուկրաինայի «Լուչ» պետական ձեռնարկությունը Ղազախստանի ռազմածովային ուժերի համար հերթական սպառազինությունն է տեղափոխել: Նրանց շարքում կա «Արբալետ-Կ» զենիթահրթիռային համալիր «Բարիեր ՎԿ» ծովային հրթիռային կառավարման սպառազինություն:

Ինչպես հաղորդում է News.am-ը, ուկրաինական ձեռնարկությունում պարզաբանել են, որ «Արբալետ-Կ» զենիթահրթիռային համալիրը նախատեսված է ռեակտիվ շարժիչներով ինքնաթիռներ, ինչպես նաև ուղղաթիռներ ոչնչացնելու համար: Դրանում օգտագործվում է «Իգլա» տեսակի զենիթային կարգավորիչ: Ոչնչացման հեռավորությունը մինչև 5000 մ է, նվազագույն բարձրությունը` 10 մ, թիրախը հայտնաբերելու հեռավորությունը` 12 կմ ցերեկը և 7 կմ` գիշերը:

«Բարիեր ՎԿ» համալիրը նախատեսված է նավերը, ափամերձ շարժվող և անշարժ ականապատ թիրախները ՌԿ-2Վ հրթիռների միջոցով ոչնչացնելու համար: Երկու համալիրների կազմում էլ կան բազային կրիչներ, ջերմային ուղեցույցներ և այլ սարքեր:

Խորագիր՝ Նորություններ


18/02/2014