Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ



Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2014թ.-ին ավելացնել բանակում պայմանագրային զինծառայողների թիվը: Այս մասին, ըստ tert.am-ի. տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ ռազմական աղբյուրների հղումով։

Պայմանագրայիններին հանձնվելու է ռազմական տեխնիկա։ Նրանք նշանակվելու են կրտսեր հրամանատարական պաշտոններում և անմիջական կապի մեջ են լինելու անձնակազմի հետ։

Զինված ուժերում կարծում են, որ այդ կերպ կբարձրանա զինծառայության որակը, իսկ դժբախտ դեպքերը կհասցվեն նվազագույնի։
Ադրբեջանի ՊՆ-ից տեղեկացրել են, որ 2013թ.-ից դիմում են զինված ուժերում պայմանագրային հիմունքներով ծառայող ցանկացող քաղաքացիներին։

Խորագիր՝ Նորություններ


18/02/2014