Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԻՆԱՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՏԱՆԿԵՐԻ ՄԵՋ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ



Տանկերը, որոնք ստեղծվել են չինական բանակի համար մի քանի տասնամյակ առաջ, չափերով շատ փոքր են ու նեղ ժամանակակից բանակի զինծառայողների համար: Նման եզրակացության են հանգել 2009թ.-ից սկսված հետազոտության արդյունքների հիման վրա: Նպատակը, ինչպես հաղորդում է News.am-ը, զինծառայողների ֆիզիլոգիական հատկությունների ուսումնասիրումն էր:

Մասնավորապես պարզվել է, որ վերջին 20 տարվա ընթացքում չինացի զինվորները միջինը 2 սանտիմետրով ավելի բարձրահասակ են դարձել, կոնքի լայնությունը 5 սմ-ով ավելացել է: Հայտնվելով տանկերում, որոնք ստեղծվել են 30 տարի առաջվա ֆիզիլոգիական հատկությունների հիման վրա, սովորական մարդիկ կարող են իրենց անհարմար զգալ:

Հետազոտության ընթացքում, որին ավելի քան 20 հազար մարդ է մասնակցել, հետազոտվել է նաև մկանային ուժը: Ստացված արդյունքների հիման վրա նախատեսում է ստեղծել ավելի համապատասխան զենք ու զինամթերք: Չի հստակեցվում, թե խոսքը տանկերի ու այլ տեխնիկայի լիակատար վերափոխման մասին է, թե՝ ոչ, քանի որ հրացանները նույնպես իրենց չափերով չեն համապատասխանում զինվորականների ֆիզիկական տվյալներին, և դիպուկ կրակելը խնդրահարույց է դառնում:

Խորագիր՝ Նորություններ


20/02/2014