Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. ՆԱՏՕ-Ի ԶՈՐՔԵՐՆ ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ԿԱՐՈՂ ԵՆ ԴՈՒՐՍ ԲԵՐՎԵԼ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ՄԻՋՈՑՈՎ



Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումը շատ կարևոր է տարածաշրջանի տնտեսական և քաղաքական զարգացման համար։ Այս մասին, ըստ Tert.am-ի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո:

Նախարարը նաև հիշեցրել է, որ 2015թ.-ին ՆԱՏՕ-ն զորքերը դուրս է բերելու Աֆղանստանից, և դա կարող է տեղի ունենալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի միջոցով:

«Մենք մի քանի անգամ հանդես ենք եկել նման առաջարկությամբ: Մենք մեր դեսպանին հանձնարարել ենք քննարկել այդ հարցը ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ: Առաջարկվել է, որ երկաթգիծն օգտագործվի Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման համար»,-ասել է նա:

Խորագիր՝ Նորություններ


20/02/2014