Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԽՐԱՆՔ



Քաջ զինվոր Արմեն Հովհաննիսյանի անձնվեր սխրանքը և հերոսաբար զոհվելը ցնցել է իմ ողջ էությունը: Սակայն հուզմունքից ավելի ես հպարտության պահեր եմ ապրել: Ուրեմն հզոր ու անպարտ է մեր ազգը, եթե Արմենի նման որդիներ ունի: Այս ակրոստիքոսը գրել եմ հոգեկան խռովքի պահին, երբ առա նրա զոհվելու լուրը: Իմ հերոս եղբոր մասին գրել եմ այն, ինչ սիրտս է թելադրել…

Ավագ սերժանտ Ռ. Ալեքսանյան

ՍԽՐԱՆՔ

Արյունով ներկվեց խրամատը քո,

Րոպեն քո դարձավ մահվան ճանապարհ,

Մնաց մեր հոգում սխրանքը քո անմահ,

Եվ կյանքդ` մատաղ քո ժողովրդին:

Նահատակվելով` հերոսացար դու:

Հուշով քո անմեռ պիտ պայքարենք մենք,

Որ արժանանանք սխրանքիդ, զինվո՛ր.

Վստահ քայլերով պիտ առաջ գնանք,

Համայն աշխարհին որ ապացուցենք`

Արմեններ կան դեռ ու պիտի լինեն,

Նզովյալ չարի բկին պիտ չոքեն`

Նվիրելով թանկ արյունն իրենց բորբ:

Ինչ էլ որ լինի, մենք կա՛նք, կլինե՛նք՝

Սփռելով չորս դին բարության սերմեր,

Յուրաքանչյուր հայ առյուծ է, որ կա,

Արմեններ շատ կան մեր Հայաստանում`

Նվիրված հողին, ցեղին, Աստըծուն:

28.01.2014թ.

Խորագիր՝ #06 (1024) 20.02.2014 – 26.02.2014, Բանակ և հասարակություն


20/02/2014