ՎՐԱՍՏԱՆԸ ԿՄԻԱՆԱ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՖՐԻԿԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՄ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ
Վրաստանի զինված ուժերի վաշտը կմասնակցի Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում ԵՄ-ի ռազմական առաքելությանը: Այս մասին, ըստ News.am-ի, հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
«Սա մարդասիրական և բարոյապես արդարացված առաքելություն է», – հայտարարել է պաշտպանության նախարարը՝ հավելելով. «Առաքելությունը կտևի 6 ամիս, այն կսկսվի մայիսին, և դրան կմիանա Վրաստանի զինված ուժերի վաշտը»:
2013թ. նոյեմբերին Վրաստանը և ԵՄ-ն համաձայնագիր էին ստորագրել ԵՄ-ի ճգնաժամերի կառավարմանն ուղղված գործողություններում Վրաստանի մասնակցության մասին: Ներկայումս Աֆղանստանում Վրաստանից 1560 զինծառայող կա:
Խորագիր՝ Նորություններ