Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՀԱՎԱՔՈՒՄ



ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը՝ ուսումնական մասի պետ-պետի ուսումնական մասի գծով տեղակալ, մայոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ, ս.թ փետրվարի 12-ից 22-ը մասնակցել է ՌԴ Պերմ քաղաքում անցկացված «Պատանի հայրենասերների» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին:

Մրցույթին մասնակցել են 6 երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Հայաստանի պատվիրակները: «Պատանի հայրենասերներ» միջազգային հավաքի ընթացքում 28 թիմեր մասնակցել են արգելագոտու հաղթահարման, կրոսավազքի, պտտաձողի վրա ձգումների, զենքի քանդման և հավաքման, կրակային պատրաստության մրցույթների: Արդյունքում` Հայաստանը ներկայացնող ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը գրավել է առաջին հորիզոնականը, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները գրավել են Ռուսաստանը ներկայացնող 2 թիմերը:

Վարժարանի սաները Հայաստան են վերադարձել փետրվարի 23-ին: Իսկ փետրվարի 24-ին, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել հանդիսավոր տողան, որի ընթացքում հավաքական թիմի անդամները վարժարանի հրամանատարության կողմից արժանացել են խրախուսանքների` կարճատև արձակուրդների:

Խորագիր՝ #07 (1025) 27.02.2014 – 5.03.2014, Ազգային բանակ


27/02/2014