Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔԵՐԻ ՄԻԱՑՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏ



Ամերիկյան բանակը սկսել է փորձարկումը մի համակարգի, որը հնարավորություն կտա մի քանի անօդաչու թռչող ապարատներից ստացվող տեղեկատվությունը համատեղել ղեկավարման կետի մեկ էկրանի վրա՝ համադրելով տարբեր տիպի սարքավորումներից եկող տեղեկությունը: Համակարգը մի քանի ծրագրային ապահովման միացություն է, որոնցից մեկն էլ հանդիսանում Google Earth ծրագիրը: Օրինակ՝ Անօդաչու սարքերից ստացված ինֆորմացիան կնշվի Google Earth-ի քարտեզի վրա, ինչը հնարավորություն կտա օպերատորներին ավելի արագ և ճշգրիտ մշակել տեղեկատվությունը և թիրախների ընտրություն կատարել: Նոր համակարգի ստեղծման անհրաժեշտությունն զգացվել է Աֆղանստանում, երբ պարզ է դարձել, որ տարբեր աղբյուրներից եկող ինֆորմացիայի փոխանակում գործնականում հնարավոր չէ կատարել նույնիսկ մեկ հրամանատարական կետի աշխատակիցների միջև:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


28/03/2011