ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ
ՄԻԳ-29 կործանիչների վերանորոգված խմբաքանակը արդեն գտնվում է Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» ավիակենտրոնում: Այս մասին այսօր տեղեկացրել է Հարավային ռազմական մարզի մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Իգոր Գորուբլը:
Տարեսկզբից ՄԻԳ-29 կործանիչների օդաչուները անցկացրել են 50-ից ավելի օդային ուսումնական մարտեր` 500-ից մինչև 8000 մետր բարձրության պայմաններում:
Հավելենք, որ ՄԻԳ-29 կործանիչները նախատեսված են օդային տարածքում առավելության հասնելու, գերճշգրիտ կառավարվող զենքի միջոցով ցամաքային թիրախների ոչնչացման, ինչպես նաև ցանկացած պայմաններում հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերի դեմ պայքարելու համար:
Խորագիր՝ #08 (1026) 6.03.2014 – 12.03.2014, Ռազմաքաղաքական