ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ
Հայրապետ Հովհաննեսի Նավասարդյանը ծնվել է 1995թ. հունվարի 5-ին, Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և առաջին կուրսն ավարտելուց հետո՝ 2013թ. հուլիսին, մեկնել է հայկական բանակ՝ հայրենիքի հանդեպ իր որդիական և քաղաքացիական պարտքը կատարելու։ Այժմ Հայրապետը ծառայում է սահմանամերձ զորամասերից մեկում, հսկում է իր երկրի խաղաղությունը, իսկ ազատ ժամերին սիրում է ստեղծագործել, թղթին հանձնել իր ապրումներն ու զգացմունքները։
ՀԱՅՐԵՆԻՔ
Պինդ է մեր կամքը
Հանց լեռ, հանց ապառաժ,
Մեր բազուկը՝ երկաթ։
Երկնենք մենք պիտի
Առյուծ մհերներ
Եվ անվերջ կերտենք,
Անվերջ արարենք,
Երկիր կառուցենք
Հզոր ու բարձր՝
Ի տես աշխարհի
Եվ ի սարսափ մեր
Նենգ թշնամիների։
Մենք պիտի կռվենք,
Մենք պիտի հաղթենք,
Մենք պիտի ապրենք…