Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ»՝ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, ուղենիշ ունենալով «Հայոց պետականություն, Ազգային բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, սկսել է Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարք, որոնք նախատեսվում է անցկացնել ՀՀ ՊՆ հինգ բանակային զորամիավորումների զորամասերում, մարզկենտրոններում և գյուղական մեծ համայնքներում:
Միջոցառումնեը մեկնարկեցին ՊՆ 5-րդ բանակային կորպուսից, որտեղ հավաքվել էին «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպության 56 գրասենյակներից ժամանած 1100 անդամներ` մասնակցելու ռազմահայրենասիրական խոշոր ծրագրին` ծանոթացում զինվորի առօրյային, զինտեխնիկային, կրակային պատրաստության պարապմունք: Միջոցառման ընթացքում հնչեցին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ելույթներ, հանձնվեցին հուշամեդալներ և թանկարժեք նվերներ: Զորամասում տեղի ունեցավ նաեւ տոնական շքերթ, որին մասնակցում էր «Հայոց Արծիվների» գունդը` 1100 անդամով, ինչից հետո «արծիվները» մեկնեցին զորավարժարան՝ կրակելու: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, որ «Հայոց Արծիվների» առաջնորդն է, իր ելույթում կարևորեց նման ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացումը:
Ըստ նրա՝ «Հայոց Արծիվների» գործունեության 1-ին՝ կայացման փուլը կարելի է համարել ավարտված: Հաջորդը զարգացման, հզորացման փուլն է, որի ընթացքում հիմնվելու են նոր մասնաճյուղեր, կազմակերպվելու են հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, ստեղծվելու է կազմակերպության 3000 ակտիվ անդամով համալրված օպերատիվ խումբ կամ «Հայոց Արծիվներ» գունդ և այլն:
«Հայոց Արծիվների»՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված հայրենասիրական միջոցառումների շարքը իրականացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ


04/04/2011