Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ…



«Մեր հայրենիք ազատ, անկախ»

Նամակ, նամակ, նամակ էլ կստանաս... «Աղավնին կբերի»... շարքային Միքայել Թովմասյանից...

Շարքային Սենիկ Խաչատրյան. -Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում...

Ուս ուսի տված առյուծի նման...

-Տեսնո՞ւմ ես սարին բազմած առյուծը։ -Առյո՛ւծ չէ, արծի՛վ է։ -Առյո՛ւծ է։ -Ո՛չ, արծի՛վ է, ուր որ է՝ կթռչի...

Շարքային Արշակ Դանիելյան. -Մա՛մ ջան, տես՝ ինչ բազուկներ ունեմ...

Զինվոր Մհեր Սուքիասյանը «Հայ զինվոր» թերթի հերթական համարն է կարդում։

Շարքային Էդմոն Սուքիասյան. -Թուրքի չարիք թե մոռանան մեր որդիք՝ Թող որ Աստված հայուն կարդա նախատինք...

Խոհարար, շարքային Ռոբերտ Թումասյան. -Ի՞նչ կցանկանայիք՝ հարիսա՞, բոզբա՞շ, ղափամա՞, ղավուրմա՞... Խնդիր չկա, դուք միայն ասեք։

Խոհարարուհի Արմինե Հայրումյան. -Սիրելի՛ ծնողներ, հանգիստ կացեք, ձեր տղաների մայրն էլ, տատն էլ, տո հենց հայրն էլ, պապն էլ ես եմ, ոնց թե՝ ինձ չլսե՞ն, շերեփը տեսնում եք... մի աման էլ ճաշ կլցնեմ...

Նիկողոս աղաներ-տղաներ, տժվժիկ-ճաշը համո՞վ է...

Խորագիր՝ #12 (1030) 3.04.2014 – 9.04.2014, Ազգային բանակ


03/04/2014