Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԳԱՄ



Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արևը բերեց:-

Ահա ոսկյա մի արև՝
ճառագումով իր հրե՝
Այգաբացի պուրպուրե

Նժույգների վրա հեգ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՜վ բերեց լույսն այս արթուն,
Օ՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ,
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս:-

Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընդերքում,

Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում-
Քանի՜ տարի, քանի՜ դար
Վկայեցիր անհերքում…

Ափերին այն խավարտչին,
Ուր հայրենիքն էր մեր հին,-
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
Որ գերության անհաղորդ՝
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն էր կրում,
Հո՜ւր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ՜, ըղձակա՛ն այս հեռուն…

Կքած կյանքի բեռի տակ՝
Ոգի՜, անկոր, հո՜ւր գետակ…

Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լույսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արև՛ն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա՜ ուրիշ արև է՛լ.
Նա՛ է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արև է՛…

Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք

Իմաստությունն այն արար.-
Մեր անցյալի խորամիտ
Է՛ջն այն արդար ու ռամիկ՝

Մեծահանճար ու վարար…

1933թ. մայիսի 9-ին Ե. Չարենցը մարգարեանում է՝ գրելով հայ ժողովրդի հարատևության գաղտնագիրը մարմնավորող «Պատգամ» բանաստեղծությունը։

Խորագիր՝ #17 (1035) 8.05.2014 – 14.05.2014, Հոգևոր-մշակութային


08/05/2014