Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐԴԻՍ ԶԻՆՎՈՐ Է



Որդիս` Հովհաննես Ասատրյանը, Երևանի պետական ագրարային համալսարանի առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվեց: Շուտով կլրանա ծառայության մեկ տարին: Ծառայում է տանկային զորամասում: Հրետանային դիվիզիոնի ինքնագնաց հրետանային կայանքի նշանառու-օպերատոր է: Աչքի է ընկել պարտաճանաչ, օրինակելի ծառայությամբ: Դեռ երդման արարողության ժամանակ ավագ եղբորը՝ Աշոտին, ասաց, որ կծառայի պատվով եւ նրա նման կշարունակի ընտանիքում ձևավորված զինվորական ավանդույթը: Եվ այդպես էլ եղավ: Ես հպարտանում եմ իմ զինվոր որդիներով: Նրանք դեռ լույս աշխարհ չէին եկել, երբ ես զինվորագրվեցի «Հատուկ գնդին», հետո շարունակեցի ծառայությունս: Մեր բանակի սպառազինության վարչության հիմնադիրներից եմ: Այնուհետև դասախոսեցի Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ի դեպ, երբ այցելեցի որդուս զորամաս, հանդիպեցի իմ նախկին կուրսանտներին՝ Կարեն Սաֆարյանին և Էդիկ Բեգլարյանին, որոնք այժմ պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում:

Վերջերս «Զինվոր» համակարգող խորհուրդը՝ տիկին Մարգարիտա Խաչատրյանի ղեկավարությամբ, հանդիպումներ էր կազմակերպել տարբեր զորամասերում, և հրամանատարության ներկայացրած օրինակելի զինվորները արժանացել են խրախուսանքի: Իմացա, որ որդիս` Հովհաննեսը, նույպես պարգևատրվել է թանկարժեք նվերով: Ինքներդ դատեք, ինչպե՞ս չուրախանամ ու չհպարտանամ իմ զինվորով:

ԳԵՈՐԳԻ ԱՍԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ #19 (1037) 22.05.2014 – 28.05.2014, Ազգային բանակ


22/05/2014