Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ



Ամերիկյան Օշկօշ (Oshkosh) ընկերությունը ամերիկյան բանակի ավտոզրահատանկային տեխնիկայի և սպառազինության հրամանատարության հետ կնքած պայմանագրի շրջանակներում մինչև 2012թ. հոկտեմբեր պատվիրատուին կմատակարարի HET A1 270 բեռնատար: Գործարքի արժեքը կկազմի 119 միլիոն դոլար: Բեռնատարները կարող են մինչև 72 կմ/ժ արագություն զարգացնել, մեկ լիցքավորմամբ անցնել 482 կմ: 500-ուժանոց դիզելային շարժիչով մեքենան կարող է մինչև 64 տոննա քաշով բեռներ տեղափոխել: Այս բեռնատարներն առավելապես օգտագործվում են զրահապատ տեխնիկա, օրինակ` «Աբրամս» տանկեր տեղափոխելու համար: Ընկերությունը ամերիկյան բանակին մատակարարելու է նաև այլ բեռնատարներ, ինչպես նաև կատարելու է դրանց տեխնիկական սպասարկում, ուսուցանելու է վարորդներին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


11/04/2011