Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ



Սպառազինության արտադրությամբ և արդիականացմամբ զբաղվող Elbit Sistems իսրայելական ընկերությունը դատի է տվել Վրաստանի կառավարությանը և 100 միլիոն դոլար է պահանջում դեռ 2007թ. կնքված պայմանագրերի դիմաց: Հայցը ներկայացվել է Մեծ Բրիտանիայի արդարադատության բարձրագույն դատարան: Վրաստանը նախկինում ընկերությունից «Հերմես-450» անօդաչու ինքնաթիռ-հետախույզներ է գնել: 2008թ. Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Նյու-Յորք Թայմս» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելից գնված 40 անօդաչու ապարատները տրամադրվել են ոստիկանության և բանակի տարբեր ստորաբաժանումներին: Հետագայում այդ ապարատներից մի քանիսը ոչնչացվել են Աբխազիայի զինված ուժերի կողմից: Անօդաչու ապարատների գործարքից բացի, Elbit Sistems-ը արդիականացրել է վրացական Տ-72 տանկերը` դրանց վրա տեղադրելով կապի նոր միջոցներ, զրահ, «յուրային-օտար» ճանաչման համակարգեր և այլն:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


11/04/2011