Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ԴՈՒՐՍԳՐՈՒՄ



Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը հայտարարել է սպառազինության մասշտաբային կրճատման մտադրության մասին՝ մինչև 2014թ. ռազմական ծախսերի մեկ միլիարդ եվրոյով նվազումն ապահովելու նպատակով: Երկրի պաշտպանության նախարարությունում և ենթակա գործակալություններում աշխատում է 69 000 մարդ։ Նրանցից շուրջ 12 000-ը նույնպես կկրճատվի: Պաշտպանության նախարար Հանս Հիլլենի խոսքերով, նախատեսվում է դուրս գրել բոլոր 60 «Լեոպարդ» տանկերը, 2 պարեկային նավ, 17 ուղղաթիռ, մեկ տրանսպորտային ինքնաթիռ և F-16 86 ինքնաթիռներից 19-ը: Իսկ երկրի վարչապետ Մարկ Ռյուտտեն հայտարարել է, որ սպառազինության կրճատումը չի անդրադառնա միջազգային ռազմական օպերացիաներում իրենց մասնակցության վրա: Նա ընդգծել է, որ կրճատումներ կկատարվեն ոչ միայն ռազմական ծախսերի նվազեցման, այլև զինված ուժերի արդյունավետ վերակազմավորման համար: Այդ խոսքերը հաստատվում են ամերիկյան F-35 կործանիչների գնման ծրագրերով, դրանք աստիճանաբար կփոխարինեն F-16-ներին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


11/04/2011