Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄՈՒՍՏԱՆԳ» ՍԱՆՁԱՀԱՐՈՂՆԵՐԸ



Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմակայանում սկսվել է բարձրլեռնային և շոգ կլիմայի պայմաններում միավորման սպառազինության մեջ գտնվող ժամանակակից ավտոմոբիլային տեխնիկա վարելու համար երիտասարդ վարորդների նախապատրաստումը:

«Ալագյազ» և «Կամխուդ» ուսումնավարժական համալիրներում ավելի քան 500 մեխանիկ-վարորդներ մեկ ամսվա ընթացքում կյուրացնեն 40-ից 50 աստիճան շոգի պայմաններում ռազմական տեխնիկայի շահագործման կանոնները, ինչպես նաև ծովի մակերևույթից 1600-2200 մ բարձրության վրա խոչընդոտների հաղթահարման կարգը: Ընդհանուր առմամբ, միջոցառումներում ներգրավված է ժամանակակից անիվային և զրահատանկային տեխնիկայի ավելի քան 100 միավոր:

Նորակոչիկները պետք է յուրացնեն «ԿամԱԶ-5350» «Մուստանգ» եռառանցք տուրբոդիզելային նոր ավտոմոբիլների, հետևակի մարտական մեքենաների, զրահափոխադրիչների, տանկերի և ինքնագնաց հրետանային կայանքների վարման և շահագործման տեխնիկական հնարավորությունները:

Ինչպես հաղորդել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը, «Մուստանգների» առանձնահատկությունը և առավելությունը մանևրելիս ու արգելքներ հաղթահարելիս նրա լրացուցիչ` ABS արգելակման համակարգն է, որն իր մեջ ներառում է կայունության էլեկտրոնային հսկողության, ինչպես նաև անսպասելի արգելակման օժանդակ համակարգեր:

Մարտավարական-մասնագիտական պարապմունքի ընթացքում վարորդները 300 կիլոմետրանոց երթ կկատարեն բարձրլեռնային տեղանքի պայմաններում` ցուցադրելով ժամանակային և արագության ցուցանիշները:

Redstar
Թարգմանեց ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #23 (1041) 19.06.2014 – 25.06.2014, Ռազմաքաղաքական


19/06/2014