ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ
Վերջերս ենք վերադարձել ՀՀ ՊՆ «Լեռնային Հայաստան» առողջարանից, որտեղ հանգստանում էինք որպես Արցախյան պատերազմում զոհվածների հարազատներ: Անչափ տպավորված ենք առողջարանի անձնակազմի ջերմ վերաբերմունքից, ասես հարազատ մարդկանցով շրջապատված լինեինք:
Նախկինում մեզնից ոմանք առողջարանում եղել էին աշնանային-ձմեռային ամիսներին, սակայն այս անգամ շնորհիվ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Սերժ Առուշանյանի, մենք դիլիջանյան շքեղ բնապատկերները վայելեցինք նաեւ ամռանը ու լիովին կազդուրված տուն վերադարձանք:
Ամեն մարդ իր գործն է անում, բայց շատ կարեւոր է՝ ինչպես: Սրտացավ եւ հոգատար վերաբերմունքի, անկեղծ լինենք, մեր այս հոգսաշատ, մեր այս դժվարին օրերում այնքան էլ հաճախ չենք հանդիպում: Հատկապես մեզ համար՝ Արցախյան պատերազմի ժամանակ զավակ, ամուսին, եղբայր ու քույր կորցրած մարդկանց համար այնքան կարեւոր ու անհրաժեշտ է մարդկային պարզհոգի, ջերմ վերաբերմունքը:
Շնորհակալ ենք ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետ, գնդապետ Սերժ Առուշանյանին, «Լեռնային Հայաստան» առողջարանի ողջ անձնակազմին, բոլոր նրանց, ովքեր իրենց մարդկային ուշադրությամբ ինչ-որ կերպ մեղմում, ամոքում են մեր վիշտն ու ցավը:
Հարգանքներով՝ Լաուրա Մելքումյան,
Էվելինա Ներսիսյան, Աշխեն Պետրոսյան
Խորագիր՝ #25 (1043) 3.07.2014 – 9.07.2014, Ազգային բանակ