Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համատեղ հուլիսի 14-ից օգոստոսի 8-ը կազմակերպում է տեղեկատվական անվտանգության, ռազմական լրագրության խորացված դասընթաց ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Դասընթացը վարելու են ՀՀ ՊՆ համակարգի, ՏՏ ոլորտի և ուսումնական հաստատությունների մասնագետներ: Դասընթացն ուղեկցվելու է նաև գործնական պարապմունքներով:
Դասընթացին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող ԶԼՄ-ներում առնվազն 3 տարվա անընդմեջ աշխատանքային գործունեություն ծավալած լրագրողները: Լրագրողի թեկնածությունը պետք է ներկայացնի տվյալ լրատվամիջոցի ղեկավարը` դասընթացին լրագրողի մասնակցության անհրաժեշտության հիմնավորմամբ և նրա մասնագիտական գիտելիքների վերաբերյալ հակիրճ նկարագրով: Անհրաժեշտ է ներկայացնել նաև լուսանկար և էլեկտրոնային հասցե: Տվյալները կարող եք ուղարկել modpress@mil.am էլեկտրոնային հասցեով:
Դասընթացը հաջողությամբ ավարտած լրագրողներին կտրվեն համապատասխան վկայականներ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 29-46-99 հեռախոսահամարով:
Խորագիր՝ Նորություններ