Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻՆ



Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի մեջ իրենց մեծ ավանդն ունեցան Հայաստանի աշխատավորները՝ ռազմաճակատն ապահովելով ռազմական նշանակության շուրջ 300 նոր արտադրատեսակներով՝ ականներ եւ ականանետներ, նռնակներ, ավիառումբերի իրաններ, ծծմբական թթու, քլորոֆորմ եւ այլն։

1942թ. հոկտեմբերից Երեւանի էլեկտրամեքենաշինական գործարանը, որը պատերազմի տարիներին կրում էր 447 համարը, սկսեց վերանորոգել վնասված ինքնաթիռներ։ Կարճ ժամանակ անց ձեռնարկությունն անցավ «Յակ-3» կործանիչ ինքնաթիռի թեւերի եւ այլ մասերի արտադրությանը։ Դրանք ուղարկվում էին Թբիլիսիի ինքնաթիռաշինական գործարան, որտեղ եւ թողարկվում էր վերջնական արտադրանքը, սակայն պատերազմի արդեն վերջին տարում 447 գործարանն ինքն սկսեց արտադրել «ՈՒՏ-2Մ» թեթեւ ինքնաթիռներ։ Տեղում փորձարկվելուց հետո ուղարկվում էին ռազմաճակատ՝ զորացնելու բանակի թեւերը։

Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #28 (1046) 24.07.2014 – 30.07.2014, Պատմության էջերից


24/07/2014