«ՊԱՏՎԻ ԶԳԱՑՈՒՄ»
Մեր որդին՝ Ալեքսեյ Գասպարյանը, մեծ պատրաստակամությամբ, ոգեւորությամբ մեկնեց բանակ: Երբ նրան ճանապարհում էինք, վստահ էինք՝ պատիվ է բերելու մեզ, որովհետեւ փոքրուց մեծին հարգող, թույլին օգնող, պարկեշտ տղա է, առաքինի, ազնիվ ու աշխատասեր: Նա շատ լավ գիտակցում էր, որ հայրենիքին ծառայելը իր առաջին ու ամենամեծ պարտքն է, ուստի ծառայության ընթացքում ջանք ու եռանդ չի խնայել: Այսօր արդեն կրտսեր սերժանտ է: Ամեն օր, ամեն ժամ նա պարապում է, վարպետանում, զարգացնում զինվորի իր հմտություններն ու ֆիզիկական կարողությունները:
Նրա աշխատասիրության արդյունքը երկար սպասեցնել չտվեց՝ համաբանակային 16-րդ սպարտակիադայի առաջին փուլում հրաձգությունից գրավեց 1-ին տեղը, ռազմամարզական կողմնորոշումից՝ 3-րդ տեղը, կրակայինից (Դ. Դ. Հ.)՝ 1-ին տեղը: Զորամիավորման հրամանատարության անունից արժանացավ երեք պատվոգրի: Մեր հպարտությունը սահման չունի: Եվ քանի որ օգոստոսի 3-ին լրանում է մեր Ալեքսեյի 23-ամյակը, ուզում ենք բանակի թերթի միջոցով շնորհավորել նրան:
-Սիրելի Ալեքսեյ, ցանկանում ենք քեզ առողջություն եւ ուժ բազուկներիդ, եղիր ամուր, աներկյուղ, հաջողակ: Թող երջանկությունը միշտ ապրի քո սրտում, թող խաղաղ լինեն քո եւ ընկերներիդ ծառայության բոլոր օրերը:
Ջերմ մաղթանքներով՝ Գասպարյաններ
Խորագիր՝ #29 (1047) 31.07.2014 – 6.08.2014, Բանակ և հասարակություն