Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռ. ԳԵՅԹՍԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՌՄԲԱԿՈԾԻՉՆԵՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ



Aviation week-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսը հաստատել է նոր սերնդի հեռանկարային ռմբակոծիչների (NGB)` բանակին անհրաժեշտ քանակն ու օպտիմալ գինը: ԱՄՆ ռազմաօդային ուժերը սպառազինության կվերցնեն 80-100 ինքնաթիռ, ընդ որում յուրաքանչյուրի համար կվճարեն ոչ ավելի, քան 500 միլիոն դոլար: Ինքնաթիռի նախագծման ֆինանսավորումը կսկսվի 2012թ. և մինչև 2016թ. կկազմի տարեկան մեկ միլիարդ դոլարից ոչ ավելի: Ամերիկյան զինվորականների հիմնական խնդիրը ինքնաթիռի արժեքի բարձրացում թույլ չտալն է, ինչպես դա եղավ B-2 Spirit-i հետ: Այդ մոդելի սկզբնական գինը մեկ միավորի դիմաց 1997թ. կազմել է 800 միլիոն դոլար, իսկ վերջին B-2-ները գնվել են միջինը 1,3 միլիարդ դոլարով: Ներկայումս ուսումնասիրվում են NGB-ի գնի նվազեցման հնարավոր մի քանի տարբերակներ, այդ թվում ինքնաթիռը բազային տարբերակով գնելու և շահագործման ընթացքում այն ըստ անհրաժեշտության լրահամալրելու հնարավորությունը: Այդ դեպքում բազային տարբերակը պետք է ներառի մի քանի հիմնական գործառույթ` բոլոր ինքնաթիռների համար պարտադիր կլինեն աննկատելիությունը, աէրոդինամիկ բարձր արդյունավետությունը և այլն:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


14/04/2011