Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ՝ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ



ԱՄՆ կառավարությունը որոշել է վերանայել Մերձավոր Արևելքի երկրների հետ նախկինում կնքված ռազմական պայմանագրերը՝ տարածաշրջանում ռազմական և քաղաքական անկայուն իրավիճակի պատճառով: Որոշ պայմանագրերի կատարումը արգելափակվել է: Առայժմ հայտնի է կառավարության հավանությանն արժանացած` ռազմական տեխնիկայի մատակարարման երկու խոշոր պայմանագրերի՝ Սաուդյան Արաբիային 84 միավոր F-15 Eagle կործանիչների և Արաբական Միացյալ Էմիրություններին THAAD հակահրթիռային համակարգերի մատակարարման մասին է: Գործարքները կարժենան համապատասխանաբար 29,4 և 7 միլիարդ դոլար:
Շուտով ամերիկացիները կքննարկեն Սաուդյան Արաբիայի հետ մի քանի այլ պայմանագրեր կնքելու հնարավորությունը. միայն 2010թ. այդ երկիրը 60 միլիարդ դոլարի ամերիկյան սպառազինություն գնելու պատվեր է ներկայացրել, իսկ այս տարի նախկինում ձեռք բերված տեխնիկայի նորոգման և արդիականացման վերաբերյալ գնային տեղեկատվություն է խնդրել: Մասնագետների գնահատականներով, նորոգման և արդիականացման ամբողջական փաթեթն էլ մոտ 20 միլիարդ դոլար կկազմի: Հավանականությունը, որ բոլոր ծրագրերը կհաստատվեն, մեծ է, քանի որ ամերիկյան պաշտպանական գերատեսչությունում բազմիցս հայտարարել են` Սաուդյան Արաբիան ԱՄՆ հիմնական դաշնակիցն է տարածաշրջանում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


15/04/2011